Մրգավանում հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի
Արարատյան հայրապետական թեմի Մրգավանի ս. Հակոբ եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանի առաջնորդությամբ գյուղապետ Արմեն Հարությունյանը, գյուղի դպրոցի աշակերտները և երիտասարդները կազմակերպեցին մոմավառություն:
Տեր հայրը հոգեհանգստյան կարգ կատարեց՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի և նորոգ ննջեցյալ փոքրիկ Սերյոժայի: Վերին Արտաշատի ս. Աստվածածին եկեղեցում եւս գյուղի դպրոցի աշակերտները, ուսուցիչներև ու երիտասարդները կազմակերպել էին մոմավառություն: Տ. Մխիթարը այստեղ ևս հոգեհանգստյան կարգ կատարեց:
Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: