Ախալքալաքի հայկական եկեղեցիներից մեկում հոգեհանգստի կարգ կատարվեց՝ ի հիշատակ Ավետիսյանների
Նախօրեին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ. Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի համար, հայտնում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունից:
Ինչպես նշել է տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, դժվար է մխիթարության խոսքեր գտնել ու մխիթարվել, բայց պետք է Աստծուն աղոթել:
«Մենք այժմ փշրված սրտով աղոթում ենք Տիրոջը, և Ավետիսյան ընտանիքի ապաշխարության լուծն ենք կրում ամենքս: Աստծու հանդեպ մեր հույսն աներկմիտ պետք է լինի, քանզի Նրանից բացի հույս ու ապավեն չունենք»,-ասել է քահանան: