Օձուն գյուղում այրվել է անասնակեր
Այսօր՝ ժամը 08.00-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Օձուն գյուղում այրվում է խորդանոց:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Տ.-ին պատկանող խորդանոցի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.12-ին, մարվել՝ 08.40-ին: Այրվել է մոտ 200 կգ պահեստավորված անասնակեր և ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 3 քմ: