2643 դիտում
07:41 16-01-2015
Երևանի քաղաքապետարանը գնել է մեծ քանակությամբ բենզին և դիզվառելիք. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանն անցած տարվա վերջին բենզինի և դիզվառելիքի հսկա պաշարներ է գնել: Ըստ տեղեկությունների, քաղաքապետարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից գնել է «Պրեմիում» տեսակի 621 հազար 276 լիտր բենզին, որի համար վճարել է 292 մլն դրամ: Իսկ, ահա, «ՍԻ ՓԻ ԷՍ օիլ» ընկերությունից գնել է ոչ միայն «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք: «Ռեգուլյար» տեսակի բենզինի քանակությունը կազմել է 1 միլիոն 34 հազար 621,1 լիտր, որի համար վճարել է 465 միլիոն 579 հազար 495 դրամ:
Իսկ դիզելային վառելիք եղել է 161 հազար 46 լիտր, որի համար վճարվել է 71 մլն 665 հազար 470 դրամ: Նույնիսկ, եթե ընդունենք, որ քաղաքապետարանն այդ խմբաքանակը գնել է ողջ տարվա կարիքները հոգալու համար, միևնուն է, պետք է արձանագրել, որ ծավալները բավականին մեծ են: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն ունի մոտ 50 ծառայողական ավտոմեքենա, որոնք, ենթադրում ենք, որ ամեն օր չեն գնում Մեղրի ու վերադառնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4763 դիտում
10:41 27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում․ «Հայաստանի Հանրապետություն»
877 դիտում
13:09 26-06-2023
Արցախում անցել են խիստ խնայողական ռեժիմի. բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում
7275 դիտում
11:15 08-11-2016
Երրորդը մեծ քանակությամբ բենզին է ներկրում Ռուսաստանից և Ռումինիայից. «Հայկական Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»