211652_close_icon

Շատ հայտնի հայ օլիգարխներ կնախանձեին նման մարդկանց, ովքեր ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count14933 դիտում article-date 13:40 28-12-2014
AAD.am կայքի կողմից կազմակերպված Ամանորին ընդառաջ բարեգործական ծրագրին արդեն միացել են Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցի սաները և բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը, Green Way տուրիստական ընկերությունը, Armo Couture ապրանքանիշը, իրավապաշտպան Նարե Արամյանը, Միացյալ ուսանողական լիգա երիտասարդական հ/կ-ն: Եվ ահա դեկտեմբերի 26-ին միջոցառմանը միացավ Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի զարգացման բաժնի պետ Մարիա Բարեղամյանը, որը այս բազմազբաղ օրերին իր աշխատանքից զատ կարողացավ ժամանակ գտնել և ուշադրության կենտրոնում պահել նաև մարզերի ընտանիքներին: Ամանորին ընդառաջ ծրագրին միացավ նաև դերասան Նարբե Պողոսյանը` փոքրիկի՝ Մոնթե Պողոսյանի հետ: Լավագույն անակնկալներից էր գործարար Ռոզա Բադալյանի և իր ընտանիքի մասնակցությունը: Արդեն ծանրոցներն ու նվերները պատրաստ են: Դեկտեմբերի 28-ին AAD.am-ը կուղևորվի Կոտայքի մարզի Գառնի և Արագածոտնի մարզի Նազրվան գյուղեր և կուրախացնի 60 կարիքավոր ընտանիքների: Թող Աստծո օրհնությունը մշտապես բարօրություն բերի սրտացավ մարդկանց և իրենց ընտանիքներին: Նրանք արժանի են հարգանքի ու մեծարանքի, քանզի պատրաստ են իրենցից բացի մտածել նաև հասարակության մյուս անդամների մասին, ովքեր հենց նման մարդկանց ուշադրության կարիքն են զգում: Ֆոտոռեպորտաժը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր