211652_close_icon
views-count47903 դիտում article-date 14:46 28-01-2015

Շիրակի մարզի շատ հայտնի օլիգարխներ կնախանձեին սիրված մարզիկների կատարած բարեգործական քայլին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ ճանաչված ու հռչակավոր մարզիկներ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանն անակնկալ մատուցեցին Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության սաներին: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեր մարզիկներն իրենց կողմից հաստատությանը նվիրեցին կարևորագույն ու թանկարժեք մարզագույք և խոհանոցային պարագաներ: Այս պահին դահլիճում սաներն իրենց երգ ու պարով շնորհակալություն են հայտնում գյումրեցի մարզիկներին, ովքեր իրենց հերթական բարեգործությունը կատարեցին մանկատան համար: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բարեգործական այդ ակցիան մարզիկների հետ կազմակերպել է ճանաչված ու սիրված մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարզիկներն այցելելու են և նույն ակցիան շարունակելու են Գյումրիի ծերանոցում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այս բարեգործական ակցիան շուտ պետք է տեղի ունենար, սակայն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող, ստահակ Վալերի Պերմյակովի կատարած դաժան ու անմարդկային արարքի պատճառով ակցիան հետաձգվեց հարգելի պատճառներով: *** 16:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ սիրված մարզիկներն այս պահին այցելեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու տուն-ինտերնատ և հանձնեցին մեծ քանակի էլեկտրատեխնիկա և այնտեղ բնակվողների համար առաջին անհրաժեշտության պարագաներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 225+
225+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր