211652_close_icon
views-count11581 դիտում article-date 21:04 05-07-2015

Ամերիկայից ժամանած մի խումբ հայեր անակնկալ նվերներով այցելեցին Գավառի մանկատուն. շատ հայ օլիգարխներ կնախանձեին նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Գավառի մանկատուն էին այցելել Ամերիկայի Միացյալ նահանգներից Երևան ժամանած մի խումբ մեր հայրենակիցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք իրենց ընտանիքներով, որոշել էին բարեգործական նպատակով մանկատան սաներին նվիրել մարզական համազգեստներ, կոշիկներ, բլուզներ, գնդակներ և այլ իրեր: Մանկատան սաները անակնկալի էին եկել անսպասելի այցից և նրանց կատարած բարեգործական քայլից: Մանկատուն ժամանած հյուրերը հրաժարվեցին ներկայանալ՝ ասելով. «Մենք մեր ընտանիքներով մեր պարտքն ենք կատարում ծնողազուրկ երեխաների հանդեպ, քանի որ նրանք ունեն մեր բոլորիս աջակցության կարիքը»: Հյուրերը շրջեցին մանկատանը, ծանոթացան կենցաղային պայմաններին, անգամ փոխանակվեցին հեռախոսահամարով: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրերին իրենց կատարած աստվածահաճո գործի համար: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Միացյալ Նահանգներից ժամանած հյուրերը այն բացառիկ մարդկանցից են, ովքեր բարեգործությունը կատարում են ի սրտե, այլ ոչ թե մեր որոշ «վայ» օլիգարխների նման լուն դավա սարքելու սկզբունքով և տեղին է նշել, որ շատ հայ օլիգարխներ կնախանձեն այս մարդկանց կատարած քայլին: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր