Վանաձորում բնակարանամուտ տոնեց ևս 8 ընտանիք
Վանաձորի Տարոն-3 թաղամասում 47 ընտանիք ապահովվել է բնակարանով, ևս 8 ընտանիքի համար կիսակառույց շինության հիմքի վրա այս տարի կառուցվել է նոր շենք՝ նույն թաղամասում:
Երջանիկ բնակիչները նորամուտը օրերս տոնեցին: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրը Վանաձորում մեկնարկել է 2008թ.-ին:
Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը: