4789 դիտում
23:59 14-12-2014
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել Դավիթ Ղարիբյանը արժանանացել է «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսին. ֆոտոշարք
Ավարտվեց «Mister Facebook Universe» իսկ այս տարվանից՝ «Mister Fashion Beauty Universal» միջազգային վիրտուալ մրցույթի եզրափակիչ փուլը եւ լավագույն հնգյակում հայտնվեցին Շրի Լանկայի,Մեքսիկայի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Պորտուգալիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Արդյունքում «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսը վաստակեց Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ` արժանանալով ԳՐԱՆ ՊՐԻԻ:
Ի դեպ, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 111 երկիր, որից ընտրվեց 50 Միստեր, ապա հաջորդ փուլ անցան 25-ը, այնուհետեւ 15-ը եւ որոշվեց լավագույն հնգյակը: Հիշեցնենք, որ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» միջազգային մրցույթը կարճ ժամանակում դարձավ հանրահայտ ոչ միայն օնլայն տիրույթում, այլեւ ռեալ կյանքում: Այն ստեղծվել է 2008 թվականին, որի նպատակն էր ընտրել սոցիալական ցանցերի առավել հայտնի ու մոդելային կեցվածք ունեցող տղամարդկանց: Այսպիսով` հենց նույն թվականին արդեն այս մրցույթին մասնակցում էր 50 երկիր:
Իսկ արդեն 2014-ին մասնակից երկրների թիվը հասավ մինչեւ 111-ի: Հավելենք նաեւ, որ կան երկրներ, որոնք ընտրում են իրենց մասնակցին եւ կան երկրներ էլ, որտեղից կազմակերպիչներն են ընտրում մասնակցին ու առաջարկում փորձել ուժերը մրցույթում: Եվ, իհարկե, անդրադառնանք ամենակարեւորին` մրցանակներին:
Այս մրցույթում հաղթող ճանաչված «Միստեր Ֆեյսբուք Տիեզերքը» կստանա համաշխարհային գովազդ, ֆոտոսեսիա եւ մի շարք միջազգային լրատվամիջոցներում հարցազրույցներ ու գովազդային հոլովակներում նկարահանումներ: Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Պորտուգալիայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
08:36 03-04-2014
Հայտնի է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար գաղտնի պահվող թեկնածուն․ Հրապարակ