2778 դիտում
20:05 11-02-2014
20%-ով բարձրացրել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատավարձը
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ին տեղեկացրին Մշակույթի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ: Այնուհետև նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի՝ ս. թ. հունվարի 1-ից աշխատավարձերի 20%-ով բարձրացման որոշումը և նշել, որ թատրոնի ֆինանսատնտեսական բաժնի կողմից կատարվող վերահաշվարկի ավարտից հետո ստեղծագործական կազմը կստանա ավելացված աշխատավարձը:
Միևնույն ժամանակ, Ա. Պողոսյանը տեղեկացրել է, որ ս. թ. հուլիսի 1-ից «Հայաստանի Հանրապետության 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն նախատեսվում է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Ա. Պողոսյանը հայտնել է նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական և այլ ծրագրերի այլընտրանքային ֆինանսավորման հարցը կքննարկվի լրացուցիչ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
298 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
418 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
808 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը