2032 դիտում
08:36 03-04-2014
Հայտնի է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար գաղտնի պահվող թեկնածուն․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես տեղեկացանք մեր լավատեղյակ աղբյուրներից. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար մշակույթի նախարարության կողմից գաղտնի պահվող թեկնածուներից մեկը 1985թ-ին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, պետական և կուսակցական գործիչ Ռոբերտ Արզումանյանի որդին է, ում էլ հովանավորում են մշակույթի նախարարն ու Արմեն Սմբատյանը։
Վերջինս, ասում են, աշխատել է Եգիպտոսում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում, ՌԴ քաղաքացի է, բնակվում է Մոսկվայում և երբեք չի ապրել Հայաստանում։ Մինչդեռ մրցութային պարտադիր պայմաններից է ՀՀ քաղաքացիությունը, թե այդ հարցը նախարարության կողմից ինչպես է լուծվել կամ, ավելի ճիշտ՝ կոծկվել, դեռ հայտնի չէ։
Ըստ լավատեղյակ աղբյուրների, այս դեպքում Արմեն Սմբատյանի շահն այն է, որ հետագայում իր տղային՝ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին սահուն կերպով տանի Օպերա, բայց արդեն որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2619 դիտում
10:04 03-05-2017
Ո՞ւմ կհասնի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը. «Ժամանակ»
1668 դիտում
16:33 31-08-2021
Կարեն Դուրգարյանը նշանակվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը