211652_close_icon

Արագածոտնի թեմի 21 հոգևորականին կիրակի օրով հարցաքննության կանչելը դատապարտելի արարք է․ «Միասնության թևերը» պատրաստ է ապահովել հարցաքննության կանչված բոլոր հոգևորականների պատշաճ իրավաբանական օգնությունը

views-count856 դիտում article-date 10:43 26-10-2025
Հայոց Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի 21 հոգևորականին կիրակի օրով հարցաքննության կանչելը քննիչի ու նրան հրահանգ տված անձի կողմից դատապարտելի արարք է։

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարում է, որ կիրակնօրյա պատարագի օրը՝ ժամը 9:00-ին, հարցաքննության կանչելը ոտնահարում է թե´ հոգևորականների, թե´ հավատացյալների խղճի ու կրոնի ազատության իրավունքը, նպատակ ունի տարածել վախ ու տագնապ: Այն իրականացնելու դեպքում գործ կունենանք Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով պատժելի արարքի հետ։

Քրեական վարույթը, որով հոգևորականներին կանչում են կիրակի օրով հարցաքննության, հաստատ այն հրատապությունը չունի, որ նման կարևորագույն իրավունքների սահմանափակումով տեղի ունենա: Վստահ ենք, որ այս ամենը եւս Փաշինյանի միասնական դիտավորության մաս է, որով նա ծրագրել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի մասնակցությամբ հանցանք կազմող արարքներ Հովհաննավանքում:

Նմանատիպ նյութեր