211652_close_icon

«Եկել եմ պատարագի». Տավուշի մարզպետը Հովհաննավանքում է. իր հետ բերել է նաեւ Դիլիջանի համայնքապետին. News.am

views-count1672 դիտում article-date 10:27 26-10-2025
Այս պահին Հովհաննավանքի բակում է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը լրագրողների  հարցին ի պատասխան, թե ինչ է անում այնտեղ, ասաց որ եկել է պատարագի:

«Եկել եմ պատարագի, ժողովուրդ ջան, չեմ պատասխանում ձեր որեւէ հարցի»,-ասաց նա:

NEWS.am-ի լրագրողի հարցին թե մասնացելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարած այսպես կոչված Մայր Աթոռի «ազատագրման» գործընթացի, Ղալումյանը նշեց, որ  բոլոր գործընթացներին մասնակցելու է որպես թիմի անդամ:

«Մայր Աթոռի դեմ որեւէ բան չկա»,- հավելեց նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը իր հետ բերել է նաեւ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր