15524 դիտում
01:57 09-12-2014
Երևանում` մետրոպոլ հյուրանոցի դիմաց բախվել են KIA-ն ու Mazda-ն. Mazda-ում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Հաղթանակ կամրջի հարևանությամբ Մետրոպոլ հյուրանոցի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Ազատ Պողոսյանի վարած Kia Rio մակնիշի 417 LD 61 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Իդա Ամիրխանյանի վարած Mazda CX-7 մակնիշի 51 ZZ 511 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Բախման հետևանքով Mazda-ի սկզբնամասը ամբողջովին այրվել է, իսկ հրդեհը մարել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ, տեղում էր նաև շտապօգնության բրիգադը:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նախնական տվյալներով KIA RIO մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 3.800.000 ՀՀ դրամ, իսկ MAZDA CX-7 մակնիշի մեքենայինը՝ 8.000.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, KIA RIO մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 100.000 ՀՀ դրամ, իսկ MAZDA CX-7 մակնիշի մեքենայինը՝ 190.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ