211652_close_icon
views-count14037 դիտում article-date 09:50 06-11-2014

Երևանում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, բախվել են տաքսիստի Opel-ն ու ոստիկանի Нива-ն, իսկ BMW-ի վարորդը «լո լո էր կարդում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովաթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում «Հաղթանակ» կամուրջ-Արգիշտի և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Հարավ Արևմտյան Բ 2 թաղամասի բնակիչ, 27-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 34 NQ 455 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Սարգսյանի վարած Վազ 2121 մակնիշի 10 ՕՏ 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 2121-ի վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Մինաս Մինասյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանն աշխատում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պարեկապահակային ծառայության գնդում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթսրի մեղավորը եղել է Opel-ի վարորդ Կ. Հովհանիսյանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Нива-ին, իսկ BMW-ով վթարի վայր ժամանած և նրա եղբայր ներկայացած երիտասարդը ավտոմեքենան կայանել էր այնպիսի տեղում, որ խոչընդոտ էր հանդիսանում մնացած տրանսպորտային միջոցների համար: ՃՈ աշխատակիցները 10 րոպեից ավելի իրեն «կինոյի տղու տեղը դրած» BMW-ի վարորդին համոզում ու բացատրում էին, որ ավտոմեքենան պետք է դուրս հանի վթարի վայրից, իսկ նա սկսեց խոսել եվրոպական կոնվենցիայից, մարդու իրավունքների պաշտպանությունից , իսկ երբ նրան բացատրեցին, որ եթե մեքենան դուրս չհանի վթարի վայրից, ապա այն նույնպես կտեղափոխվի տուգանային հրապարակ, ինչից հետո խոնարհ հարսի նման մեքենան հեռացրեց վթարի վայրից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անցյալ տարի նա իր վարած ավտոմեքենայով Երևանի Խանջյան փողոցում ոչ սթափ վիճակում նույնպես ստեղծել էր վթարային իրավիճակ և իր ավտոմեքենայով «գլուխկոնծի» էր տվել, ինչի առթիվ այն ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նույն քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել: Նախնական տվյալներով ՎԱԶ-2121 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 34.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր