25369 դիտում
15:23 06-08-2018
Խոշոր ավտովթար Երևանում. «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են Opel-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Վահան Պետրոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 OF 495 համարանիշի և 33-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 35 RO 274 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա. Հովհաննիսյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Աստղիկ Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+