Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան:
Հավանաբար, նախարարն ուզում է անձամբ իր հոգածությունը հայտնել նաիրիտցիներին՝ վստահեցնելով, որ նրանց խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է:
Նախարարն ու գործարանի ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը խոստացել են մինչև տարեվերջ նաիրիտցիների արդեն 2 տարվա կուտակված ամբողջ պարտքը միանգամից փակել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: