211652_close_icon
views-count1655 դիտում article-date 09:37 08-10-2014

Երվանդ Զախարյանի՝ «Նաիրիտ գործարան» այցելությունից հետո տնօրինությունը սկսել է լայն թափով կրճատումներ անել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է լայն թափով կրճատումներ անել։ Ի դեպ, նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իր այցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը։ Երեկ կրճատումների մասով տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասել է, թե. «Կրճատման ծանուցագիր ուղարկվել է ընդամենը յոթ աշխատակցի։ Ամբողջ հինգ տարիների ընթացքում, երբ «Նաիրիտ»-ը չի աշխատել, կրճատվել է ընդամենը 1000 մարդ»(«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ներկայումս ունի 2267 ձևակերպված աշխատող, հարկադիր պարապուրդում՝ 1365 աշխատող)»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր