2071 դիտում
10:25 25-09-2014
Երվանդ Զախարյանը«Նաիրիտ»-ի աշխատակիցներին խոստացել է վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը. 168 ժամ
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է «Նաիրիտ», տևական ժամանակ շրջել գործարանում, եղել բոլոր արտադրամասերում և համեմատաբար կարճատև՝ 15 րոպեանոց հանդիպում ունեցել ընկերության տնօրինության հետ:
«Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը, և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին հետ կանչել:
Նախարարի այցը, թերևս, կարելի է հուսադրող համարել: Սակայն տարօրինակ է, որ այդ այցելության ժամանակ, ըստ մեր աղբյուրների, ոչ մի խոսք չի եղել, թե ինչ եղանակով պետք է աշխատի գործարանը»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1797 դիտում
08:37 27-11-2014
Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան. 168 Ժամ
3905 դիտում
09:35 06-03-2015
«Նաիրիտ»-ի աշխատավարձի պարտքը մարելու համար նախկին նախարար Արմեն Մովսիսյանը իր գույքը գրավադրել է. ՉԻ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը