211652_close_icon
views-count4704 դիտում article-date 11:20 16-09-2014

Հակոբ Հակոբյանի գլխին կուտակված «սև ամպերը» չեն ցրվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի գլխին կուտակված «սև ամպերը» չեն ցրվում: Պատգամավորին պատկանող «Կիլիկիա» գարեջուր արտադրող «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից»: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզել է, որ 2014թ. օգոստոսի 19-ին «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի անունով արտահանում մաքսային ռեժիմով հայտարարագրվել է 50800 շիշ գարեջուր, որի մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվել մաքսային մարմին: Արդյունքում՝ ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը տուգանվել է 100.000 դրամի չափով: Ի դեպ, գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Բաղդասարյանին։ «Նկատենք, որ օրեր առաջ գործարանի սեփականատերերը դիմել էին դատարան՝ վիճարկելով Ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից գրված 1,5 մլն դրամի ակտը: Պատճառը եղել էր այն, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել էին բյուջեի հանդեպ 731 միլիոն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկել էր «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր