1516 դիտում
18:46 30-10-2014
Տեղի կունենա «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
Նոյեմբերի 13-14-ին Երեւանի պետական համալսարանում մի տանիքի ներքո կհամախմբվեն երտասարդության ոլորտում աշխատանքներ ծավալող հասարակական կազմակերպությունները։ Այդ օրերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնում է «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես- համաժողովը։
Այն հնարավորություն կընձեռի շահագրգիռ քննարկում կազմակերպել երիտասարդական ոլորտի բոլոր դերակատարների միջեւ՝ կամավորներից մինչեւ հիմնադրամներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներից մինչեւ պետական պաշտոնյաներ: Նախատեսվում է նույն հարկի տակ հավաքելով երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ բարձրացնել երիտասարդական դաշտի գործունեության մասին տեղեկացվածությունը, խթանել երիտասարդական եւ ուսանողական կառույցների համագործակցությունը պետության, միջազգային կազմակերպությունների եւ միմյանց միջեւ։ Ցուցահանդես-համաժողովի շրջանակներում տեղի կունենան նաեւ թեմատիկ քննարկումներ, սեմինարներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ ցուցահանդես-համաժողովը ՀԿ-ներին սեփական աշխատանքը ներկայացնելու, փորձի փոխանակման, համատեղ ծրագրեր նախանշելու հնարավորություն է։ Ըստ պարոն Ավագյանի՝ այս ցուցահանդեսը երեւան կհանի երիտասարդական քաղաքացիական կառույցների իրական աշխատանքը։ «Մենք ունենք գրանցված հասարակական կազմակերպությունների մեծ ցանկ, սակայն նրանցից ոչ բոլորն են աշխատում։ Երիտասարդական էքսպոն կարտացոլի իրականում գործող ՀԿ-ների ծրագրերը»,- ասաց պարոն Ավագյանը՝ ավելացնելով, որ իրենց նպատակն է երիտասարդության շրջանում ավելի ամրապնդել հասարակական աշխատանքի գաղափարը։ «Հասարակական աշխատանքը այսօր շատ դեպքերում սկսել է շեղվել իր բուն նպատակից՝ դառնալով «աշխատատեղ»։ Որոշ կազմակերպություններում էլ հասարակական աշխատանք կատարում են աշխատավարձի
դիմաց։ Մենք ցանկանում ենք, որպեսզի երիտասարդությունը ամբողջ խորությամբ ընկալի հասարակական աշխատանքի էությունն ու նշանակությունը, եւ կարողանա իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ հանդես գալ նաեւ քաղաքացիական կյանքում։ ՀԿ-ները հասարակական ինստիտուտներ են, եւ մենք շահագրգիռ ենք այդ կառույցների ակտիվ գործունեությամբ»,- ընդգծեց Կարեն Ավագյանը։
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
11:00 31-10-2014
Կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
2517 դիտում
15:23 10-11-2017
Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի բացմանը
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ