211652_close_icon
views-count700 դիտում article-date 16:28 24-11-2026

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը՝ ավագ համայնքային ոստիկանների գլխավորությամբ 

Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, ովքեր ծառից կախված մարմինը իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։

Այս պահին պարզվում է՝ տարածքը Արաբկիր, թե Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում է, որպեսզի նշված վարչական շրջանի քննչական բաժին տեղեկությունը փոխանցվի և ժամանեն քննիչները։

Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։ 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր