1496 դիտում
11:00 31-10-2014
Կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 13-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը։
Համաժողովի կազմակերպիչներից Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի «Հայացք ապագային» ցուցահանդես-համաժողովին մասնակցել է շուրջ 60 կազմակերպություն. «Երիտասարդական էքսպոն նախ հնարավորություն ընձեռեց ՀԿ-ներին ծանոթանալ միմյանց հետ, ինչի արդյունքում ձևավորվեցին նոր կապեր։ Բացի այդ, ներկայացված կառույցները կարողացան համեմատել իրենց գործունեության որակը և ձեռք բերած հաջողությունները։ ՀԿ-ների աշխատանքին ու ծրագրերին ծանոթացան նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները, ովքեր բավականին տպավորված էին երիտասարդական ՀԿ-ների ոլորտով»։
Հայկ Մամիջանյանը նկատում է, որ ծրագրել են այդ միջոցառումը դարձնել ամենամյա։ Ցուցահանդես-համաժողովը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցույց տալ, թե իրականում ով է աշխատում ՀԿ ոլորտում, և ով է զբաղված աշխատանքի մշուշ ստեղծելով։
Ցուցահանդես-համաժողովն այս տարի անցկացվելու է Երևանի պետական համալսարանում։ Հայկ Մամիջանյանը նկատում է, որ ցուցահանդեսի վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով Մայր բուհի կարևորությունը երիտասարդության համար։ Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀԿ-ները հնարավորություն կունենան ներգրավել նոր ուսանող-կամավորների՝ ընտրվել է ամենամեծ բուհի տարածքը, որը կապահովի միջոցառման բարձր տեսանելիությունը։ «Մենք վստահ ենք, որ այս ծրագրի շնորհիվ ԵՊՀ-ում և այլ բուհերում կգտնվեն բազմաթիվ ուսանողներ, որոնք իրենց առաջին քայլերը կանեն կամավորական աշխատանքի և հասարակական աշխատանքի ոլորտներում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսին հրավիրված են մասնակցելու հայաստանյան և միջազգային հիմնադրամների ներկայացուցիչներ, ում հետ հանդիպումները ՀԿ անդամների համար հետագա ֆոնդհայհայթման հնարավորություն կընձեռի։
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
18:46 30-10-2014
Տեղի կունենա «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
2466 դիտում
15:23 10-11-2017
Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի բացմանը
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են