2215 դիտում
21:38 07-09-2017
Արցախի Աժ նախագահի ողջույնի ուղերձը՝ «Հայաստան. հայացք ապագային» Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայում սեպտեմբերի 7-ին մեկնարկած «Հայաստան. հայացք ապագային» հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին:
Ստորեւ ներկայացվում է ուղերձի տեքստը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի ուղերձը «Հայաստան. հայացք ապագային» Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին
[b] Հարգելի գործընկերներ,[/b]
Ջերմորեն ողջունում եմ «Հայաստան. հայացք ապագային» հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին եւ հյուրերին:
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ միասին շարունակում է կարեւոր դերակատարում ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Հետեւաբար, անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկման, բազմակողմանի դիտարկման ու գիտական խորհրդատվությունների տրամադրման նախաձեռնությունն արդիական է:
Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախում տոնեցինք Հանրապետության հռչակման 26 ամյակը։ Սեպտեմբերի 21-ին կլրանա նաեւ Հայաստանի Հանրապետության հռչակման 26 ամյակը։ Անկախ պետականության ու ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների քայլերը զուգահեռ լինելով հանդերձ՝ գտնվել ու շարունակում են լինել մի հարթության՝ համահայկական հարթության վրա։
Հուսով եմ, որ ֆորումի նման ներկայացուցչական կազմը թույլ կտա մասնագիտական ու խորը դիտարկումներ անցկացնել օրակարգում գտնվող խնդիրների շուրջ եւ հետագայում կդառնա պահանջված գիտական հարթակ:
Ֆորումի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, խաղաղություն եւ բարօրություն։
Նմանատիպ նյութեր
5837 դիտում
20:00 01-08-2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձը Համահայկական կրթական 7-րդ համաժողովի մասնակիցներին
1513 դիտում
18:46 30-10-2014
Տեղի կունենա «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը
Այս բաժնից
379 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
799 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
622 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ