Կոտայքի մարզի պարեկները շարունակում են հայտնաբերել ու վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան շահագործում են ոչ ձմեռային անվադողերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների հրամանատարներին հերթական հանձնարարականն է տվել, որ պարեկները պետք է հայտնաբերեն այն վարորդներին, ովքեր ավտոմեքենաները կվարեն ոչ ձմեռային անվադողերով, քանի որ ձմեռային անվադողերով վարելու այսպես ասած սեզոնն արդեն սկսվել է, ու դա առաջին հերթին բխում է հենց վարորդների շահերից։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզում նկատում են, թե ինչպես է «Mercedes CLA200» մակնիշի ավտոմեքենայի վարորդն այն վարում միակողմանի փողոցով։
Պարեկները կանգնեցնում են ավտոմեքենան, տեղում պարզվում է նաև, որ վարորդն այն վարում է ոչ ձմեռային անվադողերով։
Նշված երկու խախտումների համար վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։