Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. մի քանի օր է՝ խմելու ջրի խողովակը վնասվել է, ու ստեղծվել են մինի լողավազաններ. «Վեոլիա ջուրն» ու Արմավիրի քաղաքապետարանն էլ բնակիչների «ականջներից լապշա են կախում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի Լուկաշին վարչական բնակավայրի Գարեգին Նժդեհի փողոցում 1 շաբաթ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ու ըստ բնակիչների հայտնածի՝ մեղավորն Արմավիրի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ն են։
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Մոտ 1 շաբաթ է նկատեցինք, որ խմելու ջրի խողովակը վնասվել է ու ահազանգեցինք «Վեոլիա ջուր»։ Այդ ընկերությունից ժամանեցին ու խոստացան, որ հարցը կկարգավորվի, բայց վայ էդ կարգավորմանը. ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված, գնացին։ Էդ օրվանից ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ զանգահարում ենք «Վեոլիա ջուր»։ Եթե առաջին օրերին սիրահոժար գոնե պատասխանում էին, ասելով, թե տեղյակ են, մասնագետները կմոտենան, ապա 3-4 օր է ոչ միայն չեն պատասխանում, այլև չեն էլ ժամանել։
Արմավիրի քաղաքապետարան էլ դիմում ենք, ոչ մի օգուտ։ Հետաքրքիր է, էս խմելու ջուրը որ գնում, կորչում է, ինչը նաև լուրջ վնասներ է պատճառում բնակիչներին, ո՞վ է պատասխան տալու։
«Վեոլիա»-ն եկավ, 1.5 մետր խորությամբ, 13 մետր երկարությամբ փոսը փորեց ու գնաց։ Ու էդ փոսը հիմա լցվում է խմելու ջրով, ինչու չէ նաև այն իրենից բավականին լուրջ վտանգ է ներկայացնում։ Երեխաները մանկապարտեզ ու դպրոց այդ հատվածով են գնում ու ամեն պահի մտավախություն ունենք՝ հանկարծ որևէ մի երեխա չընկնի փոսը։
Էլ չենք էլ ուզում «Վեոլիա»-ին դիմել, մեկ է նույն անհեթեթ պատասխանն ենք ստանում՝ կամ կգանք, կանենք, կամ դա մեր գործը չէ։ Արմավիրի քաղաքապետարանին էլ արդեն կարիք չկա դիմելու։ Մնում է մարզպետարան կամ կառավարություն դիմենք, թե չէ լրիվ անտերության է մատնված»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը պետք է շատ արագ խնդիրը լուծեն, ու եթե Վեոլիա ջրի պատճառով է գործը դանդաղում, ապա պարտավորեցնեն, որ վթարը վերացնեն, ոչ թե ինչպես միշտ գալիս են փայտե չիվին խփում ու թողնում, գնում են, այլ վնասված ջրախողովակի պետք է ամբողջությամբ փոխվի, ինչը նաև կտա երաշխիք, որ խմելու ջուրը չի կորչի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի