Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի պաշտոնական բացման արարողությանը:
ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովը նպատակ ունի ձևավորել Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին:
Համաժողովի շրջանակում կներկայացվեն Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումները և ապակենտրոնացման հեռանկարները: