211652_close_icon
views-count448 դիտում article-date 13:19 25-11-2026

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13։05-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից: 

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- հայտնել են կազմակերպությունից:

Նմանատիպ նյութեր