Արագածոտնի մարզի գումարտակի պարեկների ճիշտ աշխատանքը միշտ իր արդյունքն է տալիս. այսօր մոտ 60 կիլոմետր մերկասառույց ճանապարհով հազարից ավելի բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ անվտանգ հասան իրենց օջախներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը օրեր առաջ ՊԾ մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ մարզերում պարեկները պետք է նաև անհրաժեշտության դեպքում վարորդներին ուղեկցեն։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ, առավոտյան ժամը 06:30-ից մի քանի ժամ շարունակ մոտ 60 կիլոմետր ճանապարհով ուղեկցումներ են իրականացրել, մասնավորապես, Լոռու մարզի հայտնի «Դբա Լավը»-ից մինչև Աշտարակ են ուղեկցել հազարից ավելի բեռնատար ու մարդատար տրանսպորտային միջոցներ, քանի որ ճանապարհը եղել է մերկասառույց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղեկցումներ իրականացվել են երկկողմանի՝ Լոռու մարզից մինչև Աշտարակ, և Աշտարակից մինչև Լոռու մարզից և այդ ամենի արդյունքում ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։
Ժամանակն է, որպեսզի որոշ ճանշիններ հասկանան, որ ամեն անգամ պարեկները չպետք է նրանց փոխարեն աշխատեն։ Նրանց թիվ մեկ գործը մերկասառույց ճանապարհները աղ ու ավազով մշակելն է, իսկ տվյալ դեպքում այդ աշխատանքների հսկողությունը պետք է իր վրա վերցնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որպեսզի որոշ ճանշիններ նախորդ տարիների նման գլուխ չպահեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի