Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Հովհաննես Խուդոյան
Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին: Oragir.News-ի փոխանցմամբ, այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Ցանկացած անձ, ով զինվորական ծառայություն է անցել այսօրվա իրենց ասած «Ադրբեջանի տարածքում», այսինքն՝ Արցախում, ըստ Ադրբեջանի՝ հանցագործ է: Հայաստանում քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է վերացնել ՀՀ քաղաքացիությունից զրկելու գործող բացարձակ արգելքը և դատարաններին տալ անձին քաղաքացիությունից զրկելու իրավունք՝ հատուկ ծանր հանցագործությունների դեպքում։
Գործող Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։