Խարդախության դեպք՝ Տավուշի մարզում․ Ենոքավանի վարչական ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և Կենտրոնական բանկի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել. նրանից հափշտակել են խոշոր չափի գումար
Նոյեմբերի 4-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Անդրանիկ Չ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 30-ին իր հեռախոսահամարին «Telegram» հավելվածով զանգահարել է «Արթուր Ս․» անվամբ օգտատեր, ներկայացել որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից և հայտնել, որ իր հետ կապ կհաստատի Կենտրոնական բանկի աշխատակից Ռաֆայել Բ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ որոշ ժամանակ անց կրկին «Telegram» հավելվածով զանգահարել է Ռաֆայել Բ․-ն և հայտնել, թե իր անվամբ բանկում ձևակերպվել է 20 մլն դրամի առցանց վարկ, որը փոխանցվել է այլ հաշիվների։ Գումարը հետ վերադարձնելու նպատակով վերջինս համոզել է, որ անհրաժեշտ է իր բանկային քարտում առկա գումարը փոխանցել իր մատնանշած հաշվեհամարին։
Արդյունքում Անդրանիկ Չ․-ն իր «ՎՏԲ» բանկային քարտից 262 հազար 600 դրամ է փոխանցել Նունե Դ․-ի անվամբ հաշվեհամարին, որից հետո տեղեկացել է, որ կատարվածը խարդախություն է։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Չ․-ն Ենոքավան բնակավայրի վարչական ղեկավարն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։