Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բախվել են «Ford Transit»-ը և «Nissan Note»-ը․ վերջինը բախվել է ծառին, արմատախիլ արել այն և կողաշրջվել է․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արտակ Կ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Խ․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ծառին, արմատախիլ արել այն և կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարինե Հարությունյանը և Շալիկո Եգորյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։