211652_close_icon
views-count424 դիտում article-date 14:05 25-11-2026

Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%-ով

2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 3.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 4.7% անկում, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ․

շինարարություն՝ 24.2%,

ծառայություններ՝ 8.5%,

առևտրի շրջանառություն՝ 0.1%,

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 12.9%-ով:

2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%-ով. արտահանումը նվազել է 25.4%-ով, իսկ ներմուծումը՝ 4.1%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.3%:

Նմանատիպ նյութեր