Ազգային ժողովում կայացավ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի ութերորդ նիստը
Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ-ռուսական
խորհրդարանական ակումբի՝ «Հայաստան.աշխարհաքաղաքական հարաբերություններ»
թեմայով ութերորդ նիստը: Նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, փորձագետներ
եւ տեղեկատվության միջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման հյուրն էր քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին եւ երկրորդ կազմի
անդամ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը:
Նա ողջունել է հայ-ռուսական ակումբի գործունեությունը, որը, ըստ քաղաքագետի,
կնպաստի հայ-ռուսական մշակութային, քաղաքական հարաբերությունների զարգացմանը:
Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է աշխարհում ընթացող քաղաքական
գործընթացներին եւ թեժ կետերում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ աշխարհն ապրում
է շրջադարձային մի փուլ, եւ միջազգային իրավիճակը երկրորդ համաշխարհային
պատերազմից հետո այնքան լարված չի եղել, որքան այսօր է:
Նա հիմնականում անդրադարձել է Լիբիայում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում,
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:
Այդ համատեքստում քաղաքագետն անդրադարձել է նաեւ կովկասյան տարածաշրջանային
հարցերին:
Քննարկման ընթացքում քաղաքագետ Միհրանյանը պատասխանել է նաեւ ներկաների
հարցերին: