211652_close_icon
views-count1152 դիտում article-date 12:25 10-06-2014

Ազգային ժողովում տեղի կունենա Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի 5-րդ նիստը, որին մասնակցելու է նաև Դմիտրի Կիսելևը

Սույն թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի կունենա Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը: Միջոցառմանը կմասնակցեն «Россия сегодня» Միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը, Արտաքին քաղաքական հետազոտությունների և նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ, փորձագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպվել է է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների և Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ: Հայ-ռուսական խորհրդարանական ակումբը բացվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Հայ-ռուսական խորհրդարանական ակումբը հրապարակ է, որը միավորում է ռուս և հայ պատգամավորների, փորձագետների, լրագրողների, ինչպես նաև հնարավորություն է տալիս քննարկել Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության արդիական հարցերը և ամրապնդել միջխորհրդարանական կապերը: Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստերին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի Պետական Դումայի պատգամավորների, ինչպես նաև Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կ.Օ. Ռոմոդանովսկու մասնակցությամբ քննարկվել են եվրասիական ինտեգրման ենթատեքստում միգրացիոն քաղաքականության , միջխորհրդարանական կապերի ամրապնդման արդիական հարցերը, խորհրդարանականների դերը Եվրասիական նախագծի առաջընթացում, Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական ինտեգրման գործընթացներին: Հինգերորդ նիստում մասնակիցները կքննարկեն Հայաստանում և Անդրկովկասում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացները, Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցությունը դրանց վրա` աշխարհաքաղաքական իրավիճակի վերջին փոփոխութունների ենթատեքստում:

Նմանատիպ նյութեր