Հայաստանում ռուս զինծառայողների մասնակցությամբ անցկացվում են խոշորամասշտաբ զորավարժություններ
Հոկտեմբերի 13-19-ին Հայաստանում ռուս զինծառայողների մասնակցությամբ անցկացվելու են խոշորամասշտաբ զորավարժություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Զորավարժություններն անցկացվելու են Ալագյազի ու Կամհուդի բարձրլեռնային ուսումնամարզական համալիրներում: Զորավարժություններին մասնակցելու է մոտ 3000 զինծառայող և 500 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: Դրանք կհանդիսանան ամառվա ընթացքում ստացած ուսուցման յուրօրինակ քննություն: