ԱՄՆ-ն խոշորամասշտաբ հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացրել
Միացյալ Նահանգների ուժերը խոշորամասշտաբ ՀՕՊ զորավարժություններ են անցկացրել, որի շրջանակում ներգրավվել են գործող համակարգերի բոլոր տարրերը, հաղորդում է Reuters-ը:
Դրանք անց են կացվել Խաղաղ օվկիանոսի Ուեյք կղզում: Զորավարժություններին մասնակցել են հակահրթիռային պաշտպանության համար պատասխանատու ամերիկյան բանակի միանգամից մի քանի ստորաբաժանումներ:
Մասնավորապես, զորավարժություններին ներգրավվել են THAAD ցամաքային հակահրթիռային շարժական և Aegis վերջրյա համակարգը, որոնք հաջողությամբ ոչնչացրել են թիրախները: