ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է սկսում Արևելյան Եվրոպայի և բալթյան երկրներում
ՆԱՏՕ-ն ծրագրում է խոշոր զորավարժություններ անցկացնել Արևելյան Եվրոպայի և բալթյան տարածաշրջանի երկրներում: Այս մասին հայտնել է Նիդերլանդներում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի հրամանատար, գեներալ Հանս-Լոտար Դոմրեզեն:
Զորավարժություններում կընդգրկվեն 45,000-ից ավելի զինվորականներ, սակայն զորավարժությունների մեկնարկի օրը դեռ հստակեցված չէ:
Նշենք, որ վերջերս Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր հավելյալ զորքերի և տեխնիկական հագեցման անհրաժեշտության մասին: Ամերիկացի գեներալին մտահոգել էր Ուկրաինայի «սառեցված» հակամարտությունը: