Ուկրաինացի երկրպագուներին արգելել են մուտք գործել Բելառուս
Ինչպես տեղեկացնում է ուկրաինական Football.ua կայքը, Եվրո 2016-ը ընտրական փուլի՝ Բելառուս –Ուկրաինա խաղից առաջ բելառուս սահմանապահները ուկրաինացի երկրպագուներին արգելել են մուտք գործել իրենց երկիր, ընդ որում առանց հիմնավորման:
Ուկրաինացի երկրպագուները չեն համակերպվել հարևան երկրի վերաբերմունքից և դիմել են պատկան մարմիններին: Ներկայումս Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան և Արտաքին գործերի նախարարությունը փորձում են լուծել ստեղծված խնդիրը:
Հիշեցնենք, որ Բելառուս – Ուկրաինա խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 9-ին: