2628 դիտում
15:45 01-05-2019
Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան՝ Ռուսաստանի պահանջով
Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մուստֆա Նայեմին ՌԴ-ի պահանջով թույլ չեն տվել ապրիլի 30-ին այցելել Հայաստան։ Այդ մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում, փոխանցում է Unian.net կայքը։
«Անձնագրային վերահսկման կետում սովորական անձնագիրս եմ ներկայացրել, քանի որ ճանապարհորդությունը աշխատանքային չէր, իսկ դիվանագիտական անձնագիրս չեմ շահագործում։ Երկարատև ստուգումից հետո սպաները հայտնեցին, որ տվյալներիբազայում կա «ելքի արգելք» նշումը։ Պարզաբանելու իմ խնդրանքին ասացին, որ անհայտ է. «Պարզապես անցանկալի անձ»։
Որոշ ժամանակ անց Նայեմին են մոտեցել ևս երկու աշխատակից՝ միգրացիան ծառայությունից և պարզաբանել որ արգելքը ոչ թե Հայաստանի կողմից է, այլ «երրորդ կողմի պահանջով»։
«Ես այլ՝ երրորդ երկիր չգիտեմ։ Իսկ ավելի ուշ պարզվեց, որ ճիշտ էի՝ Հայաստանում արդեն նման դեպքեր պատահել էին մեր քաղաքացիների հետ։ Արգելքները դրվում են Ռուսաստանի Դաշնության պահանջով»-գրել է պատգամավորը՝ հավելելով, որ «րկարատև պարզաբանումներից հետո, այնդուհանդերձ, թույլ են տվել իրեն մուտք գործել Հայաստանի տարածք, ի դեպ՝ «մեկանգամյա» նշումով։
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
16:30 12-06-2024
Տիգրան Խզմալյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, նա ոտքով վերադարձել է Հայաստան
1393 դիտում
16:08 09-10-2014
ԱԷՄԳ-ի տեսուչին թույլ չեն տվել մուտք գործել Իրան
Այս բաժնից
5632 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
820 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ