211652_close_icon

Amnesty International-ին արգելել են մուտք գործել Բաքու

views-count1198 դիտում article-date 16:47 10-06-2015
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել պլանավորված այցելությունը Ադրբեջան այն բանից հետո, երբ այդ Լոնդոնում Ադրբեջանի դեպսանատունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը ներկա պահին չի կարող ընդունել կազմակերպության անդամներին: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այցը, որը նախատեսված էր «Ադրբեջան. Ճնշումներ՝ Եվրոխաղերի ֆոնին» թեմայով ճեպազրույցի անցկացման համար, հետաձգվել է»: Կազմակերպությունը նշում է, որ հեգնանք է, քանի որ միջոցառումը հետաձգվում է այն ժամանակ, երբ Եվրոխաղերին ընդառաջ այդ երկրում արդարությունը բարձրաձայնողներին անընդմեջ լռեցնում են և հուսահատ փորձեր են արվում Եվրոխաղերը շրջափակել քննադատական հայտարարությունները քողարկող վարագույրով:

Նմանատիպ նյութեր