«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին Չեմպիոնների լիգայում իր անցկացրած խաղերի քանակով մոտ է եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի ռեկորդ սահմանելուն:
Եթե այսօր իսպանացի խաղացողը ՊՍԺ-ի հետ հանդիպմանը դուրս գա խաղադաշտ, ապա խաղերի քանակով կգերազանցի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլի ցուցանիշը: Ներկայումս երկու իսպանացիների հաշվին 142 հանդիպում է գրանցված: