211652_close_icon
views-count1569 դիտում article-date 14:27 13-03-2014

Մեսսին Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկ թիմի կազմում խփած գոլերի քանակով Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել: 1/8 եզրափակիչ փուլի` «Բարսելոնա» - «Մանչեսթեր Սիթի» խաղի 67-րդ րոպեին արգենտինացի խաղացողը գրավել է մրակցի դարպասը և կատալոնյան ակումբի կազմում եվրոպական ամենահեղինակավո մրցաշարում իր խփած գոլերի թիվը հասցրել է 67-ի: Այդպիսով Մեսսին գերազանցել է լեգենդար Ռաուլի ռեկորդը: «Ռեալ»-ում հանդես եկած ժամանակհատվածում Ռաուլը խփել է 65 գոլ: Այդուհանդերձ Չեմպիոնների լիգայում խփած գոլերի ընդհանուր քանակով Մեսսին զիջում է Ռաուլին, ով «Ռեալ»- և «Շալկե 04»-ի կազմերում հանդես եկած ժամանակահատվածում խփել է 71 գոլ:

Նմանատիպ նյութեր