«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին, ՊՍԺ-ի հետ խաղում դուրս գալով փոխարինման , Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերի քանակով ռեկորդ սահմանեց:
Իսպանացի կիսապաշտպանը հեղինակավոր մրցաշարում իր 143-րդ հանդիպումը անցկացրեց և գերազնացեց Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլի ցուցանիշը՝ 142 հանդիպում:
Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպումներ անցկացրած խաղացողների շարքում ընդգրկված են նաև Ռայան Գիգսը՝ 141 խաղ, Իկեր Կասիլյասը՝ 140 խաղ և Կլարենս Զեդորֆը՝ 125 խաղ: