Ուկրաինան ու ԵՄ-ը միաժամանակ հավանության են արժանացրել Ասոցացման համաձայնագրի վավերացումը
Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրոպական խորհրդարանը միաժամանակ հավանության են արժանացրել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացումը: Այս մասին հաղորդում է ZN.UA-ն:
Նշվում է, որ այդ որոշման օգտին քվեարկել է ուկրաինացի 355 պատգամավոր և Եվրախորհրդարանի 535 պատգամավոր: Պորոշենկոն օրենքը ստորագրելուց հետո կառավարությանը հանձնարարել է վաղվանից սկսել Ասոցացման համաձայնագրի դրույթների գործարկումը:
Իր ելույթում Պորոշենկոն հիշեցրել է Ուկրաինայի եվրաինտեգրման համար իրենց կյանքը չխնայած «Երկնային հարյուրյակի» (Եվրամայդան), ինչպես նաև Դոնբասի ռազմական գործողությունների ժամանակ զոհված ավելի քան 850 ուկրաինացի զինծառայողների մասին: