Ուկրաինան ստորագրել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը
Այսօր Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԵԽ֊ի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարուզուն և ԵՄ ներկայացուցիչ Հերման վան Ռոմփեյը ստորագրեցին Ուկրաինայի ԵՄ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել էր 2014֊ի մարտին։ Ասոցացման տնտեսական մասի ստորագրման արդյունքում Ուկրաինայի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի։