Չեխիան 60 մլն դոլարի պատճառով հետաձգել է Եվրամիություն-Վրաստան ասոցացման համաձայնագրի վավերացումը
Եվրամիությանը Վրաստանի ասոցացման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ մարտի 10-ին, Չեխիայի խորհրդարանում, հետաձգվել է մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հայտնել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Չեխական լրատվամիջոցները հայտնում են, որ պատճառը եղել է 60 մլն դոլարը, որը վրացական կողմը պահանջել է չեխական Energo-Pro ընկերությունից, որը Վրաստանում հանդիսանում է մի շարք խոշորագույն էներգետիկ օբյեկտների սեփականատերը: Ընկերությունն էլ, իր հերթին, կասկածի տակ է առել նշված գումարի պահանջի լեգիտիմությունը:
Չեխիայում Վրաստանի դեսպան Զաալ Գոգսաձեն անընդունելի է համարել դա՝ հայտարարելով, որ Չեխիան իրավունք չուներ ԵՄ-ի հետ ասոցացման հարցը կապել կոմերցիոն հարցի հետ և հետաձգել համաձայնագրի վավերացումը: