Յակուտիայում 98 ուղևորների փոխադրող նավը հայտնվել է ծանծաղուտի մեջ
                        Ռուսական «Ստեփան Արժակով» ջերմանավը, որի վրա եղել է 98 ուղևոր և անձնակազմի 11 անդամ, ուժեղ քամու պատճառով Յակուտիայում հայտնվել է Լենա գետի ծանծաղուտում, հաղորդում է gazeta.ru-ն։
Նավը խրվել է ծանծաղուտի մեջ Կոբյասկի շրջանի Բատամայ բնակավայրից 8 կմ հեռավորության վրա՝ գետի աջ ափին։ 
Այն իրականացնում էր Ժիգանսկ-Յակուտսկ երթուղին։ Ուղևորների տարհանման համար նշված վայր է մեկնել 2 ուղղաթիռ՝ փրկարարներով, ինչպես նաև ինքնաթիռ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

