Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել
Լիբիայի ափերի մոտ դեպի իտալական Լամպեդուզա կղզի նավարկող 10֊նյակ ներգաղթյալներով լի նավ է խորտակվել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է ավելի քան 14 մարդ, հայտնում է BBC-ն։
Մոտ 200 մարդու հաջողվել է փրկել։ Իտալիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ մարդկանց որոնման համար դեպքի վայր հետախուզանավ և ուղղաթիռ է ուղարկվել։
Նշենք, 1 շաբաթ առաջ նույնատիպ պատահար էր գրանցվել։ Ըստ լիբիական իշխանությունների հաղորդման՝ կողաշրջված նավակը 36 մարդու կյանք էր խլել։