211652_close_icon
views-count2503 դիտում article-date 23:00 19-08-2014

Վրաստանը Հայաստանի հետ կպահպանի առանց վիզայի ռեժիմը. տեսանյութ

Ոչ թե վիզա, այլ կեցության քարտ` Վրաստանում 90 օրից ավելի մնալու համար: Թյուրիմացությունը սկսվեց, երբ հաստատվեց, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու Վրաստանում ՙՕտարեկրացիների իրավական կարգավիճակի մասին՚ նոր օրենքը: Մինչև այդ, կշարունակեն Վրաստան առանց վիզայի ժամանել ԱՊՀ երկրների, նաև Հայաստանի քաղաքացիները: Նոր օրենքով` Վրաստանը Հայաստանի հետ կպահպանի առանց վիզային ռեժիմը, բայց կկանոնակարգվի երկարաժամկետ կեցության փաստաթուղթը: Փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդի Հայաստանի տնտեսության վրա: Վրաստանով հայկական արտադրանքի արտահանումը կշարունակվի առաջվա պես: Վրաստանում հանգստանալ ցանկացողներին էլ կեցության իրավական փոփոխություները չեն խոչընդոտի: Իրականում` Վրաստանը փորձում է կարգավորել երկրի միգրացիոն քաղաքականությունը, որը պայմանավորված է Եվրահամաձայնագրի ստորագրմամբ: Հայաստանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն Արմնյուզին հայտնեց, որ հյուպատոսը այս օրերին Թբիլիսիում է հենց այդ օրենքի տեխնիկական մանրամասները ճշտելու համար: Վրաստանի նկատմամբ Հայաստանը նույն միգրացիոն քաղաքականությունն է վարում այս տարվա հունվարի մեկից: Գործընթացն ուղղված չէ Հայաստանի դեմ: Երկու երկրների ինտեգրումը տարբեր միությունների, վրացագետի խոսքով, կարող է ոչ թե խանգարող, այլ փոխշահավետ հանգամանք լինել: Մասնավորապես` Վրաստանը մեծապես կախված է ռուսական շուկայից, Հայաստանը Մաքսային միության, ապագայում` ԵՏՄ անդամ դառնալով, Երևանը կարող է կապող օղակ լինել: Եվ հակառակը` մեր երկրին հետաքրքիր է Եվրաշուկան, Վրաստանի միջոցով այն ավելի կմոտենա: Օգոստոսի 21-22-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կլինի Երևանում: Ենթադրվում է, որ Հովիկ Աբրահամյանի հետ Վրաստանի կառավարության ղեկավարը կքննարկի նաև միգրացիոն փոփոխությունները, և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների նոր հեռանկարը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32613]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր